Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ABBA -ն վերադառնում է

ABBA -ն վերադառնում է
11.11.2013 | 12:18

Շվեդական լեգենդար ABBA խումբը կարող է վերամիավորվել, ասել է Ագնետա Ֆալթսքոգը: 2014-ին լրանում է խմբի առաջին հիթի` Waterloo-ի 40 տարին, որով նրանք հաղթեցին «Եվրատեսիլ» երգի մրցույթում և համաշխարհային հռչակ ձեռք բերեցին: Ագնետան ասել է, որ իրենք մտածում են վերամիավորման մասին և տարեդարձը հաստատ որևէ կերպ կնշեն:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ